ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամփոփել են մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում իրականացրած գործունեության արդյունքները:
Խաղաղապահները կազմակերպել են ավելի քան 30 մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում տեղահանվածներին ու կարիքավորներին, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներին ավելի քան 500 կգ մարդասիրական բեռ է տրամադրվել:
Խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել հրադադարի ու մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները: Պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, աննշան միջադեպերը համատեղ ջանքերով կարգավորվել են տեղերում:
Խաղաղապահներն ուղեկցել են նաեւ շուրջ 300 ուխտավորի։
Մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացրել է տեղահանվածների ու կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների օգնության 10 ակցիա: Հունվարի ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնը 109 դիմում է ստացել տեղի բնակիչներից, որոնցից 28-ը՝ հեռախոսով:
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ սկսվել է ԼՂ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի եւ հարակից գյուղերի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը եւ անցկացումը:
Շարունակվում են նաեւ տեղանքի եւ օբյեկտների ականազերծման, ինչպես նաեւ չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Այսօրվա դրությամբ ստուգվել է 1937 շենք, մաքրվել են 690 կմ ճանապարհ եւ 2331 հա տարածք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 26176 պայթուցիկ առարկա: