Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին կառավարությանն ուղղված առաջարկի բանաձեւը:
Ըստ բանաձեւի հեղինակների՝ Ասանժի հանցանքն այն է, որ նա ճշմարտությունն է հայտնել, զբաղվել է լրագրությամբ: «Հիմա ավելի, քան երբեւէ Ֆրանսիան պետք է ապաստան տրամադրի Ասանժին»,- ասված է Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացված փաստաթղթում:
Նախագծի եւս մեկ դրույթով կոչ էր արվում դյուրացնելու ապաստան տրամադրելու գործընթացը նմանօրինակ գործունեությամբ զբաղվող անձանց համար: