Գերմանական «Der Spiegel» պարբերականին տված հարցազրույցում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն ասել է, որ Ղրիմի միավորումը միջազգային իրավունքի խախտում է:
«Ընդսմին այդ եզրահանգումը չի պատասխանում պատճառների մասին հարցին,- նկատել է Շրյոդերը:- Եկեք մի պահ պատկերացնենք, թե Ուկրաինան (Ղրիմով հանդերձ) ԱՄՆ ցանկությամբ անդամագրվել է ՆԱՏՕ-ին: Այդ դեպքում Ռուսաստանի ծովային նավահանգիստներից կարեւորագույնը կհայտնվեր Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի տարածքում»:
Գերմանիայի նախկին կանցլերը նաեւ ասել է, որ Ռուսաստանի ոչ մի նախագահ Ղրիմն Ուկրաինային չի վերադարձնի: