Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս գիշեր կրակոցներ են հնչել։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Ստեփանակերտի վարչության հերթապահ մասը 04:45-ի սահմանում հաղորդում է ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցներ:
Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։
Վերջինս բերման է ենթարկվել, կամավոր հանձնել զենքը եւ խոստովանել, որ հուզական ծանր ապրումների ու անհավասարակշիռ վիճակում էր, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհայտ կորած է համարվում։