Ըստ լեհական լրատվամիջոցների՝ ամերիկացի զինվորականների առաջին խումբը ժամանել է Լեհաստան: Զինվորների ու սպաների տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Յասենկա» օդանավակայանում:
Նույն օդանավակայանում նախօրեին վայրէջք էր կատարել նախնական խմբին տեղափոխող ամերիկյան ութ ինքնաթիռ: Խմբի նպատակն էր Լեհաստանում ամերիկացի զինվորականների լոգիստիկ ապահովումը:
Ընդհանուր առմամբ Լեհաստան է տեղափոխվելու 1700 ամերիկացի զինվոր ու սպա: Ավելի վաղ այստեղ էր տեղափոխվել նաեւ ամերիկյան ռազմական տեխնիկան: Բրիտանական «Reuters» գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան զինվորականներին Լեհաստան ուղարկելու նպատակը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդումն է:
Լեհաստանի պաշտպանության նախարարն ու Պենտագոնը հաստատել էին, որ Լեհաստան են ժամանելու ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի շուրջ 1700 զինվորներ եւ սպաներ: ԱՄՆ զինված ուժերը Լեհաստանում շուրջ 4500 զինծառայող ունեն ինչպես ՆԱՏՕ-ի կազմում, այնպես էլ երկկողմ հիմքով: Այդ ուժերը հիմնականում տեղակայված են երկրի արեւմուտքում: