Ըստ գերմանական «Deutsche Welle»-ի՝ Ավստրիայում փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը: Խորհրդարանի հաստատած համապատասխան օրենքը ստորագրել են հանրապետության նախագահն ու կանցլերը։
Առանց բժշկական ցուցումների կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հրաժարվողները կտուգանվեն մինչեւ 3600 եվրոյի չափով։
Նախատեսվում է, որ փետրվարի 15-ին կորոնավիրուսի դեմ չպատվաստված բոլոր քաղաքացիները պատվաստվելու հորդորով նամակ կստանան: Դրանից մեկ ամիս անց չպատվաստվածները կտուգանվեն։