Գործարարներ Վաչագան եւ Տիգրան Ղազայաններն հայկական աղի պանրի փոքրիկ արտադրամաս են բացել ՌԴ Տոմսկի մարզի Կոժեւնիկովսկի շրջանում: Այժմ նրանք Հայաստանից հրավիրված մասնագետի մասնակցությամբ մշակում են պանրի պատրաստման տեխնոլոգիաներն ու շուտով վկայագրի համար «քննություն» կհանձնեն:
Նախատեսվում է ամսական թողարկել մինչեւ 700 կգ երեք՝ «Լոռի», «Չանախ» եւ «Չեչիլ» տեսակի պանիր: Ինչպես նշել է Տիգրան Ղազարյանը, արտադրանքը լիովին կպատրաստվի բնական հումքից՝ առանց քիմիական հավելումների:
Գործածար եղբայրները նախատեսում են երկու անգամ մեծացնել թողարկման ծավալն ու ընդլայնել իրացման շուկան՝ հարեւան տարածաշրջանների ուղղությամբ: