ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում:
Փետրվարի 7-ի դրությամբ առաջին չափաքանակով կատարվել է 1 միլիոն 54 հազար 178, իսկ երկրորդ չափաքանակով՝ 858 հազար 981 պատվաստում: Խթանիչ (բուստեր) չափաքանակ է ստացել 12397 մարդ։
Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ կիրառվում են «Սպուտնիկ V», «Կորոնավակ» (միայն 2-րդ չափաքանակի համար), «ԱստրաԶենեկա», «Սինոֆարմ» եւ «Մոդեռնա» պատվաստանյութերը։
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Փետրվարի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 391 հազար 588 մարդ:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 28951 մարդ (-730), կատարվել է 2 միլիոն 783 հազար 288 թեստավորում (+4803), վարակվածներից առողջացել են 352 հազար 985-ը (+2349): Կորոնավիրուսը Հայաստանում խլել է 8097 մարդու կյանք, կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացել է 1555 մարդ։