ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թվիթերյան գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի հարցում ակտիվ աջակցության եւ քաղաքական լուծում որոնելու հարցում անձնական ներգրավվածության համար։ Ստոլտենբերգը հավելել է, որ ողջունում է Թուրքիային՝ Ուկրաինային վճռական աջակցություն ցուցաբերելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության:
Ավելի վաղ «Համառուսաստանյան սպայական միության» նախագահ, պաշտոնաթող գեներալ Լեոնիդ Իվաշովն անհանգստություն էր հայտնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես Թուրքիայի հակամարտության մեջ ներքաշվելու կապակցությամբ: