ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը:
Նախագծի մշակումը պայմանավորված է Պետեկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
Նախագծի շրջանակում պետեկամուտների կոմիտեին մարտական զենք կհատկացվի:
Զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների եւ զենքերի ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ: