Ըստ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ պետությունը մինչեւ 80 հազար դրամի չափով կփոխհատուցի բնակվարձը:
Փոխհատուցման չափը Ստեփանակերտում 1 սենյակի դեպքում կլինի 40 հազար դրամ, այնուհետեւ, ըստ սենյակների թվի, կաճի 10-հազարական դրամով:
Ծրագրի շահառու կլինեն տարհանվածները կամ այն քաղաքացիները, որոնց անշարժ գույքը պատերազմի հետեւանքով դարձել է ոչ պիտանի:
Ծրագիրն ուժի մեջ կմտնի պայմանագիրը ստորագրելու օրվանից եւ կգործի անորոշ ժամկետով: