Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին կարեւորել է հայ գերիների վերադարձը Հայաստան՝ նշելով, որ Դաշինքն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը:
«Դա լավ նորություն է: ՆԱՏՕ-ն արժեւորում է մեր գործընկերությունը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ, աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը եւ բարգավաճմանը»,- ընդգծել է Կոլոմինան: