Արթուր Սարգսյանը մի քանի օր առաջ համացանցի մի տեսանյութում տեսել է Հադրութի իր տունը՝ վառարանի կողքին նստած մի ադրբեջանցու: Սարգսյանը պահեստազորի մայոր է: Թեեւ զինակոչի ենթակա չէր, սակայն զենքը ձեռքին է նահանջել հայրենի քաղաքից՝ հոկտեմբերի 10-ին: Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա պատմում է, թե ինչ իրավիճակ էր տիրում Հադրութում, ինչու այն կորցրինք, եւ ինչպես պետք է վերադառնանք այնտեղ: