ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները փետրվարի 8-ին այցելել են Դադիվանք համալիր։
Դադիվանքի վանահայր tեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը խաղաղապահներին պատմել է 12-13-րդ դարերում հիմնված վանքի պատմությունը։
Ըստ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինի՝ իրենք հաղորդակից են դարձել հայերի նախնիների պատմությանը, տեսել՝ որքան թանկ է եղել մարդկանց համար Դադիվանքը, ինչպես են հայ ուխտավորները գնահատում այդ սրբավայրը: Նա խոստացել է Ռուսաստան վերադառնալուց հետո Դադիվանքի մասին անպայման պատմել իրենց երեխաներին, թոռներին եւ բարեկամներին: