Երեւանի ավագանին որոշում է ընդունել երեւանյան փողոցներից մեկը, մասնավորապես Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն անվանակոչել հայ անվանի գրականագետ Լեւոն Ներսիսյանի անունով։
Մեկ այլ որոշմամբ էլ Երեւանի թիվ 171 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով։