Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ փաստաբան Կարմեն Պողոսյանը հայտնել է, որ ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել։
«Նարեկն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ գրավի գումարը 1 միլիոն դրամ է»,– ասաց Պողոսյանը։
Փաստաբանը հայտնել է նաեւ, որ Նարեկ Երիմյանի վրա մինչեւ հիմա ադրբեջանական գերությունից «մնացած» հետքեր եւ կապտուկներ կան։