Գյումրիում գտնվող փայտից ու մետաղյա աղյուսից կառուցված տնակում Խորեն եւ Լալա Տանաշյաններն ապրում են 1998 թվականից: Մինչ այս նրանք փոխել են եւս երեք տնակ եւ բնակության տարբեր վայրեր:
Ներկայիս տնակը հավաքվել է նախկին բնակավայրերից վերցված տարբեր մասերից:
Թեեւ տնակը տաք եւ ապահով չէ, սակայն բնակիչներն այստեղ ապրելուն ոչ միայն սովորել են, այլեւ ուրույն սովորույթներ ունեն։ Նեղլիկ, կենցաղավարության մեծ հնարավորություններ չտվող տարածքում Տանաշյաններն ունեն իրենց սիրած` սուրճի, նախընտրած ֆիլմերի եւ լուրերի ժամերը:
Տես նաեւ՝ Ցրտահարության դատապարտվածները