ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 108 անձանց աճյուններ։ Առաջիկա օրերին հայկական կողմը ադրբեջանցիներին կփոխանցի եւս երկու աճյուն։
Փաշինյանը նշել է, թե հուսով է, որ Ադրբեջանը նույնպես քայլեր կձեռնարկի հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։
Նա շեշտել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած, եւս 777 անհետ կորած կա Արցախյան առաջին պատերազմից հետո։ Ադրբեջանն Արցախյան առաջին պատերազմից հետո ունի շուրջ 4000 անհետ կորած։
2020-ի նոյեմբերի 13-ից մինչ օրս ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերվել ու հայկական կողմին է հանձնվել ընդհանուր 1707 աճյուն: