ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիա են կազմակերպել ու իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրում:
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը նշել է, որ հեռավոր շրջանի ավելի քան 100 երեխա գրենական պիտույքներ եւ դպրոցական պարագաներ են ստացել։ Ըստ նրա՝ վաղը նախատեսվում է մարդասիրական ակցիա անցկացնել նաեւ Ստեփանակերտի մանկապարտեզում։
Ընթացիկ տարվա սկզբից ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի քաղաքներում ու հեռավոր շրջաններում ավելի քան տասը մարդասիրական ակցիա են անցկացրել կարիքավոր բնակիչների համար: