Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդանց մենասահքի ոսկե մեդալակիրը կարճ ծրագրում 113,97 միավորով համաշխարհային ռեկորդ սահմանած Նեյթան Չենն է:
Չենը տղամարդկանց ազատ վարժությունում վաստակեց 218,63 միավոր եւ ընդհանուր 332,60 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Ճապոնիայի ներկայացուցիչներ Յումա Կագիյաման եւ Սյոմա Ունոն զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը։
2000-ից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող եւ Լեյք Էրոուհեդ քաղաքի սահադաշտում աշխատող, աշխարհի հնգակի չեմպիոնուհի Միշել Կվանի վերջին մարզիչ Ռաֆայել Հարությունյանը չինացի Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011-ից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաեւ Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր: