Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ փետրվարի 10-ին տեղի կունենա «Նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի համար բանակցությունների դրական արդյունքները կապված են միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ: Նա նշել է, որ քաղաքական խորհրդականները շարունակում են իրենց զրույցը:
«Հեռանկարները կարող են լինել միայն ընդհանուր: Եվ դրական հեռանկարները կարող են կապված լինել բացառապես Մինսկի միջոցառումների համալիրի իրագործման հետ»,- ընդգծել է Պեսկովը:
«Նորմանդական քառյակը» Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար ուղիներ փնտրող Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է: