Ավետիս Ավետիսյանը կամավորական ընկերների հետ Երեւանից հասել էր Արցախ պատերազմի առաջին օրերին եւ կռվել ամենամահաբեր ուղղություններից մեկում երեք շաբաթ՝ մինչեւ վիրավորվելը: Ականատեսի աչքերով նա պատմում է այն խուճապի ու նահանջի մասին, որ տեսել է Մատաղիսում: Ավետիսյանն ասում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այցը Մատաղիս ոգի տվեց մնացած զորքին, եւ նաեւ դրա շնորհիվ էր, որ հնարավոր եղավ պահել Եղնիկները: