Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ փետրվարի 10-ին ԼՂ Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մեկ աճյուն։
Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում որոնումների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։