Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Ճապոնիայի արտգործնախարար Եսիմասա Հայասին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պայմանավորվել են սերտորեն համագործակցել Ուկրաինայի իրադրության շուրջ:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հավաստիացրել են, որ ուշադրությամբ եւ լուրջ մտահոգությամբ հետեւում են Ուկրաինայի իրադրությանը եւ այսուհետեւ սերտորեն կհամակարգեն այդ հարցի շուրջ իրենց գործողությունները։
Հանդիպումը տեղի է ունեցել QUAD-ի երկրների (Ավստրալիա, Հնդկաստան, Ճապոնիա եւ ԱՄՆ) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Մելբուրգում անցկացված նիստի դադարներից մեկի ընթացքում:
Ըստ Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնի՝ QUAD-ի երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպման գլխավոր հարցերը կդառնան կլիմայի փոփոխությունը, կորոնավիրուսը եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի քաղաքականությանը դիմակայելը: Նաեւ կարծարծեն ուկրաինական ճգնաժամը:
Ավելի վաղ Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատն Ուկրաինայի շուրջը լարվածության աճի վերաբերյալ ստատուս-քվոն ուժով փոխելու բոլոր փորձերը դատապարտող բանաձեւ է ընդունել: