Ռուսական «Կավկազսկի ուզել» պարբերականը գրում է, որ «Վերին Լարսի» սահմանային անցակետում, որը հունվարի 11-ից փակ է բոլոր փոխադրամիջոցների, այդ թվում 730 մեծ բեռնատարների վարորդների համար փրկարարները տաքացման լրացուցիչ կետեր են բացել, որտեղ շարունակվում է ավելանալ Վրաստան մեկնելու սպասող բեռնատարների քանակը:
Հյուսիային Օսիայի ԱԻՆ վարչությունը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ այդ ուղղությամբ ուղեւորությունից:
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որով կարելի է ՌԴ-ից մեկնել Վրաստան ու Հայաստան: «Կավկազսկի ուզել» պարբերականի եղանակային ծառայությունը «Ավտոմեքենայով՝ Վրաստան. ինչպես չխրվել «Վերին Լարսի» սահմանային անցակետում» տեղեկագրում ի մի է բերել խորհուրդներ նրանց համար, ովքեր որոշել են Վրաստան մեկնել Ռազմավիրական ճանապարհով:
Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության կայքի տվյալներով՝ Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ հերթեր չկան: Երկու կողմում էլ բացակայում են մարդատար մեքենաների ու ավտոբուսների հերթերը: