«Վեստնիկ Կավկազա» պարբերականը գրում է, որ Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Աֆղանստանը տեսակոնֆերանսի ընթացքում հաստատել են «Լաջվարդե միջանցք»-ի ճանապարհային քարտեզը:
Առցանց հանդիպման ընթացքում կողմերը նշել են համագործակցության արդյունավետության մասին, ուսումնասիրել նախորդ տարվա փոխազդեցության արդյունքները եւ կարծիքներ փոխանակել 2012-ի համատեղ աշխատանքի հեռանկարների վերաբերյալ, այնուհետեւ յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչը ստորագրել է «Լաջվարդե միջանցք»-ի համագործակցության ճանապարհային քարտեզը:
Տարանցիկ փոխադրումների համագործակցության պայմանագիրը կնքվել է 2017թ. նոյեմբերին Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Վրաստանի ու Աֆղանստանի միջեւ: