Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների հետ։ ՌԴ նախագահն անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ մեխանիզմների կատարելագործումը՝ ընդգծելով, որ ԱՊՀ պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունները Մոսկվայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են:
Պուտինը նշել է, որ այժմ արդյունավետ բանակցություններ են վարվում առաջատար գործընկերների հետ, մեծ է ապրանքաշրջանառության ծավալը, որոնցից շատերի հետ Ռուսաստանն աշխատում է Եվրազէս-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում։
ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միշուստինը, Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի խոսնակներ Մատվիենկոն եւ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Մեդվեդեւը, պաշտպանության նախարար Շոյգուն, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը եւ բնապահպանության ու տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Իվանովը: