«Վրաստանն ուզում է անդամագրվել ՆԱՏՕ-ին, եւ Ռուսաստանը չի կարող դրան խոչընդոտել: Ինքնիշխան երկրներն իրենք պիտի որոշեն՝ ինչ ճանապարհով ընթանալ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յես Ստոլտենբերգը, հավելելով, որ 2008-ի օգոստոսին Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի ձեռնարկած քայլերն անկախ, ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականության խախտում էին:
«Եթե մեծ տերությունները պիտի որոշեն իրենց հարեւան փոքր պետությունների անելիքը, դա կլինի վերադարձ անցյալ: Մի ժամանակ էլ Նորվեգիայի անդամակցությունը Կրեմլի սրտով չէր, բայց Նորվեգիան համապատասխանում էր ՆԱՏՕ-ի չափանիշներին ու դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ»,-ընդգծել է Ստոլտենբերգը: