Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու դժվար որոշում է ընդունել: Նա վստահեցրել է հայրենակիցներին, որ այսուհետ եւս ջանք չի խնայի հանուն հայրենիքի եւ իր կուտակած փորձը կփոխանցի ապագա առաջնորդներին:
2007-ից Թուրքմենստանը ղեկավարող Բերդիմուհամեդովը պաշտոնանկությունից հետո ամենայն հավանականությամբ կզբաղեցնի Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի (Հալկ Մասլահաթի) նախագահի պաշտոնը։
Բերդիմուհամեդովը հավելել է, որ երկրի զարգացման նոր փուլում պետական կառավարման համար պետք է հնարավորություն տալ «հոգեւոր միջավայրում դաստիարակված եւ արդիականության բարձր պահանջներին համապատասխանող» երիտասարդ ղեկավարներին:
Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 12-ին: