ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 միավոր ավտոմեքենայի եւ մոտ 1500 մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ։
Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված բոլոր 27 դիտակետերում:
Դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Խաղաղապահներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը դիրքերի անցակետերով։
Խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով, զինծառայողներին հրաձգային զենքից, բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքում շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար նախատեսված «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով: