Ֆրանսիական «Le Figaro» պարբերականը գրում է, որ իշխանության ղեկը հունվարի 20-ին ստանձելուն պես ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնային խնդիրը կլինի սոցիալ-տնտեսական եւ առողջապահական ոլորտներում Covid-19 համավարակի հետեւանքների դեմ պայքարը:
Սակայն շատ շուտով առաջին պլանում կհայտնվեն արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները, եւ նա հարկադրված կլինի վճռորոշ ընտրություն կատարել:
Բայդենը կբախվի ռազմավարական չորս մարտահրավերների։ Առաջինն Իրանի՝ միջուկային զենքի ստեղծման հավանականությունն է։ Երկրորդը՝ Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հրթիռները։ Երրորդը՝ կոմունիստական Չինաստանից Թայվանը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Եւ չորրորդը՝ կորսված կայսրությունը վերականգնելու Ռուսաստանի վաղեմի երազանքը:
Այսպիսով ԱՄՆ 46-րդ նախագահից կպահանջվի մեծ խելք, կարողություն, լուրջ վերաբերմունք մանրամասների նկատմամբ եւ համբերություն. մարդկային որակներ, ինչպիսիք չուներ Բայդենի նախորդը:
«Խելքի պայծառություն ու իրատեսությո՞ւն. չէ՞ որ այդ հատկանիշներից զուրկ էին ե՛ւ Թրամփը, ե՛ւ Օբաման: Իսկ Բայդե՞նն ինչու դրանցից զուրկ չպիտի լինի»,-հռետորական հարցադրում է անում «Le Figaro»-ն։