Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի արտերկիր մեկնած պատգամավորներին հորորել է 24 ժամվա ընթացքում վերադառնալ Ուկրաինա։
«Կարծում եմ՝ նրանք պետք է վերադառնան, այլապես բոլորս պետք է լուրջ հետևություններ անենք և՛ որպես պետություն, և՛ որպես ղեկավարություն»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե որ կուսակցության պատգամավորներն են լքել Ուկրաինան։ Զելենսկին նշել է, որ իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանը, ուկրաինացի ժողովրդի համար միասնության օրինակ պետք է ծառայեն։