ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսով զրուցել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նրանք հույս են հայտնել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։