Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ հունվարի 19-ին կատարվել է 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք:
Արցախում, ընդհանուր առմամբ, կատարվել է 18695 թեստավորում, հաստատվել 2257 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: