Միացյալ Նահանգների մայրաքաղաքում տեղի են ունենում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ այսօր կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին) նշանակված պաշտոնակալության վերջին նախապատրաստությունները:
Վաշինգտոնում իրադրությունը տագնապալի է. դաշային ծառայությունները եւ նահանգների իշխանությունները վախենում են խռովության հնարավոր բռնկումներից եւ ծայրահեղականների անկարգություններից:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն առնվազն 30 նահանգներում բերվել են մարտական պատրաստության, Վաշինգտոն են տեղափոխվել գվարդիայի ավելի քան 25 հազար մարտիկներ:
Իշխանությունների երկյուղները կապված են հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների ԱՄՆ Կոնգրես թափանցելու դառը փորձի հետ, երբ արդյունքում զոհվեց հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան:
ԱՄՆ-ի ուժային գերատեսչությունները ձեռնարկված անվտանգության միջոցառումներն աննախադեպ են համարում: