ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարձույթի կամ վաճառքի «շուկաները» քաղաքի մայթեզրերից տեղափոխել այլ՝ առավել բարենպաստ պայմաններով եւ օրինագծի չափանիշներին համապատասխան վայրեր:
Օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2020թ. հուլիսի 8-ին: