Ըստ ՀԱՊԿ մամուլի քարտուղարի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը փետրվարի 16-ին կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին` «ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը` ի պաշտպանություն միջազգային խաղաղության եւ անվտանգության. համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջեւ» թեմայով:
Հաշվի առնելով Եվրասիական տարածքում անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ծանրակշիռ դերը՝ նախատեսվում է քննարկել երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման ուղիները: Շեշտը, մասնավորապես, դրվելու է ահաբեկչությանն ու թմրանյութերի տարածմանը հակազդելու, այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից դուրս եկող, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի միանալու հեռանկարների վրա: