ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Արդյունավետ զրույց ունեցանք նախագահ Ալիեւի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության եւ Ուկրաինայի շուրջը Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման վերաբերյալ հարցեր՝ ներառյալ էներգետիկ շուկաների համար դրա հետեւանքները»,- նշել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ գազի մատակարարումների ծավալի ավելացման եւ Եվրոպայի համար էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար լինելու համար: