Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Ջոզեֆ Բայդնեի՝ պետության ղեկավարի պաշտոնի անցնելուց հետո չեն անհետանա, սակայն նոր հարաբերությունների կառուցման պատեհություն կա:
«Մենք տարաձայնություններ ունենք, եւ դրանք չեն անհետանա կախարդական փայտիկի շարժումով,- ասել է Շառլ Միշելը:-Մանդատի առաջին օրը ես դիմում եմ [ԱՄՆ-ի] նոր նախագահին. եկեք կառուցենք նոր հարաբերություններ՝ հանուն ավելի ուժեղ Ամերիկայի, ավելի ուժեղ Եվրամիության եւ լավագույն աշխարհի»: