Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը.
Խաչարձան, Աղավնավանք, Վ. Ծաղկավան, Տավուշ բնակավայրերում շարժական խումբը կաշխատի փետրվարի 15-ին՝ առավոտյան ժամը 10-ին:
Նորաշեն, Գոշ, Վազաշեն, Վ.Կ.Աղբյուր, Սարիգյուղ, Բաղանիս համայնքներում՝ փետրվարի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ին:
Հովք, Չորաթան, Հաղթանակ,Ջուջեւան, Լուսահովիտ, Վարագավան, Պտղավան, Թեղուտ, Չինարի, Բարեկամավան, Ոսկեպար բնակավայրերում՝ փետրվարի 17-ին՝ առավոտյան ժամը 10-ին:
Ոսկեպարում, Դովեղում եւ Դիլիջանում պատվաստումները կիրականացվեն փետրվարի 18-ին՝ առավոտյան ժամը 10-ին:
Հոսպիտալացվածների 81,5%-ը պատվաստված չէ
Ըստ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան գրառման՝ դրական թեստ ունեցողների 74,7%-ը պատվաստված չէ: Ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը եւս պատվաստված չէ: