Ըստ ճապոնական Kyodo գործակալության՝ Յոթի խմբի (G7) արտգործնախարարներն այս շաբաթ մտադիր են շտապ հանդիպում անցկացնել Գերմանիայում: Ենթադրվում է, որ G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում:
Հանդիպման թեմա կդառնա Ուկրաինայի շուրջն իրադրությունը: Ճապոնիայից հանդիպմանը կմասնակցի արտգործնախարար Յոսիմասա Հայասին: 35 պետության առաջնորդներ կմասնակցեն Մյունխենի՝ փետրվարի 18-20-ն անցկացվելիք անվտանգության խորհրդաժողովին:
Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարիսը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի կանցլեր Օլաֆ Շոլցը: Խորհրդաժողովին սպասվում է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը: