Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը միջուկային գործարքի կատարմանը կվերադառնա, եթե ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենը նույն բանն անի:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը, Վաշինգտոնը նույնպես պատրաստ կլինի վերադառնալ գործարքին՝ հետագայում երկարաժամկետ համաձայնագրի, այդ թվում՝ Թեհրանի հրթիռային ծրագրի կնքմանը հասնելու համար:
«ԱՄՆ-ը պետք Է վերադառնա միջազգային նորմերին եւ բանաձեւերին, 2231 բանաձեւին: Իհարկե, եթե վերադառնա, մեր պատասխանը կլինի դրական: Եթե ԱՄՆ-ը «գործնականում» դա ցույց տա, Իրանը կգործի իր բոլոր պարտավորություններին համապատասխան»,-նշել է Ռոհանին: