ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանումները վերջին օրերին պարեկություն են իրականացրել շփման գծի մոտ 100 կիլոմետր երկայնքով։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ շարժական պարեկային խմբերը դիտարկումն իրականացրել են ժամանակակից БТР-82А զրահամեքենաներով՝ հերթապահության ընթացքում հետեւելով հրադադարի ռեժիմի պահպանմանը, Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ շփվել են տեղի բնակիչների հետ։
Ռուսական զորախմբի ներկայացուցիչ Իգոր Լեխանովը նշել է, որ ամեն օր խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտարկում են Ասկերանի շրջանում շփման գծի երկայնքով տիրող կացությունը, վերահսկում են անվտանգային իրավիճակը։
«Խաղաղապահները կանգ են առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ՝ խաղաղ համաձայնագրերի կատարման հնարավոր խախտումները հայտնաբերելու նպատակով»,- շեշտել է ռուսական զորախմբի ներկայացուցիչը։