The Hollywood Reporter-ը հայտնել է, որ «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմը կորոշվի Twitter-ում հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով։
Քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 14-ին։ Twitter-ի օգտատերերն իրենց նախընտրելի ֆիլմի օգտին կարող են քվեարկել մինչեւ մարտի 3-ը։«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի Հոլիվուդում` մարտի 28-ի գիշերը։
Բացի դրանից՝ #OscarsFanFavorite հեշթեգով հնարավոր է քվեարկել նաեւ այն ֆիլմերի օգտին, որոնք «Օսկար» մրցանակաշխության անվանակարգերում չեն առաջադրվել։
Քվեարկության 5 մասնակից նույնպես կպարգեւատրվի․ մրցանակաբաշխության կազմակերպիչները նրանց 1 տարվա կտրվածքով անվճար տոմսեր կտրամադրեն կինոթատրոններ այցելելու համար։
Կինոարտադրության հետ կապ չունեցող եւս 3 կինոսիրողների հնարավորություն կընձեռվի մասնակցելու «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Վերջիններիս թռիչքի ծախսը դեպի Լոս Անջելես մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց վրա կվերցնեն։ Միեւնույն ժամանակ, կազմակերպիչները չեն մանրամասնել՝ ինչ սկզբունքով են ընտրելու միջին մրցանակի արժանացած քվեարկողներին։
Մրցանակաբաշխության արարողությունը կվարեն ստենդափ-կատակերգու Էմի Շումերը, նրան կօգնեն դերասաններ Ռեջինա Հոլն ու Վանդա Սեյքը։