ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունը հայտնում է, որ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Նախարարը եւ դեսպանները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված իրավիճակի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Առանձնահատուկ ընդգծվել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց վերադարձի առաջնահերթությունը: