Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան չեզոքացնելու Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հնարավոր դադարեցումը։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ի ղեկավար կառույցները վերջին շաբաթներին ռուսական գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական դադարեցման մի շարք սցենարներ են քննարկել։ Նա շեշտել է, որ ԵՄ-ի ձեռնարկած քայլերի շնորհիվ այս ձմռանը եվրոպացի սպառողներին վտանգ չի սպառնում։
Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ Բրյուսելը եւ ԵՄ անդամ բոլոր պետությունները հստակ հետեւություններ պետք է անեն ռուս-ուկրաինական ճգնաժամից․ հարկավոր է դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները եւ վերջ տալ ռուսական գազից կախվածությանը։