Ըստ «Ազերթաջ»-ի՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեեւան հայտարարել է, որ մոտ ապագայում գնահատման առաքելության խմբում կայցելի Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Անդրեեւան հայտնել է, որ գնահատման առաքելությունում կընդգրկվեն ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների եւ ծրագրերի ներկայացուցիչներ:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նախօրեին ընդունելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային, շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, մասնավորապես ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը: