«Ստվերներ», «Գեյմ», «Սնեք» եւ 1996 թվականին արդեն՝ «Լավ էլի»։ Գոռ Մխիթարյանի հետ ստեղծում են այս ռոք-խումբը, որն այսօր շատերին է ծանոթ եւ մտերիմ։ «Լավ էլի»-ն չփոխվեց այլեւս, եւ հիմա էլ երիտասարդները գնում են այս խմբի համերգներին, որ գինու, գարեջրի բաժակով կամ առանց դրա պարեն ու լսեն նրանց։
Շատ հուսով եմ, որ դեպի մարդը։
Նորից մարդը։ Մարդը, որի պատճառով մենք մեզ համարում ենք մարդ։ Այն մեկը, որից սկսում ենք, եւ այն մեկը, որին մենք պետք է ինչ-որ ժամանակ հետո վերադառնանք։
Մարդը աշխարհի վրա ունի լիքը դրսեւորումներ՝ կին, տղամարդ, ռասա, ազգություն, նույնիսկ ավելի փոքր՝ ըստ գյուղի, քաղաքի, թաղամասի։ Ու մարդը կոտորակվում է, եւ այդ պրոցեսը կլիներ անիմաստ, եթե չլիներ նաեւ հակառակը։ Մենք կոտորակում ենք մարդուն, լցնում ենք այս բոլոր տեղերում, բայց նաեւ պիտի լինի հակառակը՝ հետ հավաքենք մարդուն։ Ամեն անհատ ինչ-որ պահի պետք է սկսի հետ գնալ դեպի ամբողջական մարդը։ Ա՛յ, այդ մարդն է իմ փնտրածը։
Չեմ կարծում։ Գուցե ինչ-որ բռնկումների պահին։ Դրա համար շատ բան է պետք։ Պիտի սովորենք մտածել այնպես, որ կապ չունենա մեր սեռի, ազգության ու ռասայական պատկանելության հետ։ Այսինքն՝ քո մտածած միտքը քեզ համար ճիշտ լինի՝ անկախ նրանից, թե դու ինչ սեռի, ռասայի, ազգության ես պատկանում, հարուստ ես, թե աղքատ, հիվանդ ես, թե առողջ եւ այլն, եւ այլն։
Ներքին լույսից։
Միշտ չէ, որ կարողանում եմ տեսնել։ Բոլորիս կյանքում էլ լինում են խավար ժամանակներ, բայց նաեւ սեփական ջանքերի շնորհիվ ստացվում է գտնել լույսիկ, որը, հուսով եմ, մասն է իրական լույսի։
Նախ ներսից շատ աշխատել է պետք։ Լույսն ընկալելը մեծ ջանք է պահանջում։ Օրինակ, եթե փորձենք մեր ամեն օրն ապրել այնպես, որ ցանկացած պահի համար ունենանք երախտագիտության զգացում, լույսը մեզ ավելի տեսանելի կդառնա։
Իհարկե ոչ։
Երբ լույս չկա, մենք չենք տեսնում։ Երբ մեր ներքին լույսը, մեր ջերմ հետաքրքրությունը չենք ուղղում մեզ շրջապատող մարդկանց, նրանք չեն տեսնում։ Իսկ երբ ուշադրությամբ ջանում ենք տեսնել դիմացինին, սկսում ենք իսկապես ճանաչել նրան, իսկ ճանաչել նշանակում է սիրել։ Սա նորից դեպի լույս տանող ճանապարհն է՝ տեսնել, ճանաչել, սիրել։
Ո՞ր դռների մասին է խոսքը։
Երգի նախապատմությունը կապված է Ղարաբաղյան շարժման հետ եւ հետագայում մարդկանց փոխակերպված կյանքերի։ Ոնց այդ ընթացքում ապրեցին, ոնց երբեմն կերպարանափոխվեցին։ Մեծ հաշվով՝ պատմություն այն մասին՝ ոնց են լուսավոր ու մեծ երազանքները հետո կերպարանափոխվում ու դառնում հակառակը։ Դրանք այն դռներն էին, որոնք ճանապարհ բացեցին դեպի մեր մութ կողմերը։
Այո՛, բայց դա պետք է անել զգույշ ու գիտակցված։ Եթե մարդը միանգամից ճանաչի՝ ինքն իրականում ով է, առանց լիովին գիտակցելու ու պատրաստ լինելու, կարող է չդիմանալ։ Մեր պատկերացումները մեր մասին սովորաբար ավելի լավն են, քան մենք իրականում կանք։ Եվ բարեբախտություն է, որ մեր գիտակցությունից այդ կողմերը թաքնված են։ Մեր պարտավորությունն է լույս աշխարհ բերել նաեւ սեւ կողմերը, բայց դա անել այնպես, որ դիմանաս։
Տե՛ս։ Մենք խոսեցինք ճանաչելուց։ Երբ սկսում ես ճանաչել քեզ եւ երբ պատրաստ ես, դու սկսում ես վեր հանել այդ կեղտը եւ հետո մաքրվել։ Գիտակցում ես, որ դու այն պուպուշ, սպիտակ արարածը չես։ Ու երբ դու շանս ես տալիս ճանաչելու (քեզ կամ նույնիսկ ուրիշին), դու շանս ես տալիս սիրուն։
Գյոթեին մի անգամ հարցնում են՝ դու ի՞նչ արատներ ունես։ Պատասխանում է՝ ինձ խորթ չէ մարդկային որեւէ արատ՝ բացի նախանձից։ Մենք դեպի մարդը ճանապարհը պետք է անցնենք մեզ ճանաչելով եւ միայն ճանաչելով կկարողանանք մաքրվել։ Սա շատ կարեւոր է։
Սկիզբը այն լուսավորն է, ազնիվն է, որ երիտասարդի պես է ու անմնացորդ տրվող ու, իհարկե, առանց կոմպրոմիսների, երիտասարդությունն այդպիսին է։ Այդ սկզբի մասին է խոսքը։ Եվ սկիզբը մարելն, ինչ-որ իմաստով, չափահասությունն է, որն արդեն կշռադատում է, կոմպրոմիսների է գնում, առեւտրի տարիքին է։ Հանգամանքների վատ դասավորման դեպքում այդ ազնիվ, լուսավոր մղումը մարում է։
Ես շատ հույս ունեմ, որ չէ՛։ Ես գիտեմ, որ այդ մաքուր, ազնիվ մղումը օրինաչափ կերպով իր ճանապարհն անցնելիս տարիքի հետ որակական կերպարանափոխություն է ստանում։ Բայց բովանդակությունը մնում է։ Դրան միանում է իմաստնությունը։ Երիտասարդները «տխմար» են մեծ առումով։ Երիտասարդությունը իմաստնության հետ կապ չունի, եւ դա շատ լավ է, դա առողջ է։ Այն պիտի լինի խենթ, գիժ։ Դա ձգողականության ուժի հետ հաշվի չնստող տարիք է, որն իր մեջ շատ լույս եւ ուժ ունի։
Երբ մանուկը գալիս է աշխարհ, մաքուր է, բայց մաքուր է այն պատճառով, որ չունի աշխարհի փորձը։ Ունենալ աշխարհի փորձ նշանակում է ինչ-որ իմաստով կեղտոտվել։
Բայց երեխան դեռ չի անցել կյանքի հողով։ Մինչդեռ ճիշտ ծերացած մարդը նույնպես երեխայի պես մաքուր ու լուսավոր է, բայց արդեն անցած աշխարհի ու կյանքի միջով՝ ճանաչելով, հետեւում թողնելով կրքերն ու մաքրվելով։
Պատասխանը միանշանակ չէ։ Կիրքը շատ մարդկային է, եւ առանց դրա մարդը մարդ չէ։ Կիրքը կարող է լինել ցածր եւ կարող է լինել մաքրված, հետևաբար՝ բարձր։ Ու նաեւ կախված է նրանից, թե ինչքանով է մարդն ազատ կրքի հետ հարաբերություններում եւ ինչքանով է ենթակա դրանց։ Եթե ես ենթակա եմ իմ կրքերին, ես չեմ կարող ազատ անհատ լինել, եւ դա ցածր կիրքն է։ Եթե ես եմ իշխում կրքերին, ես բռնում եմ ազատ անհատ դառնալու ճանապարհը։ Ես սկսում եմ աշխատել դրանց հետ, որոնք սկզբում մութ էին, բնազդային, անհասկանալի, իսկ հետո սկսում եմ իշխել դրանց եւ մաքրել։
Կոնկրետ ու ոչ կոնկրետ գրկի մասին է խոսքը։ Այս երգն իմ ամենաանլույս վիճակում ստեղծված երգ է՝ շատ վատատեսական ու ծանր։ Ինչպես դու էիր ասում, ամեն մարդ ունի ջերմության կարիք, եւ ես էլ ասում եմ՝ ամեն մարդ ունի գրկի կարիք։ Երբ մարդիկ իրար գրկում են, անմիջապես ջերմության զգացում է առաջանում։
Այս երգում մարդու ամենավատ շրջանում չկա մեկը, որի գիրկը կարելի է նետվել, որին կարելի է գրկել։ Այն մարդկային միայնության ապրումի մասին է։ Մարդու պատմություն է, որի համար այնքան խորթ է դառնում ամեն ինչ՝ մարդիկ, շենքերը, փողոցները, հարաբերությունները, առեւտուրը, որ նա իրեն անջատում է բոլորից ու ամեն ինչից, ու այդ պատճառով գրկի պահանջն իր ամենասուր արտահայտումն է ունենում։ Ի դեպ, այդ առումով շատ երիտասարդական երգ է, որովհետեւ երիտասարդությանն է հատուկ հակադրվել այն ամենին, ինչ խորթ է։
Ավելի հասուն տարիքում ճանաչողությունն օգնում է մեզ հաղթահարելու խորթությունը։ Հասկանում ես, որ կարող ես նույնիսկ անազնվության, չարության շերտի տակ գտնել մարդուն, որը քեզ նման է։ Եվ հասկանալ՝ ինչի է եկել եւ ինչ ցավ ունի։
Աշո՞ւնը։ Քրքրում է։
Ազատությունը որոնում եմ՝ փորձելով արթուն մնալ, գիտակից մնալ։ Հակառակ դեպքում, մի կողմից օրվա հորձանքը, մյուս կողմից ներքին կրքերը քշում, տանում են, ուր ուզում են, եւ դու կյանքդ ապրում ես առանց այնտեղ ներկա լինելու։ Ցավոք, ինձ հետ հիմնականում այդպես էլ լինում է։ Արթուն գիտակցությունը ժամապահ է, որ թույլ չի տալիս, որ որեւէ որոշում, քայլ տեղի ունենա առանց իրական դրդապատճառների մանրամասն զննության ու վերադասի (այսինքն՝ իմ) թույլտվության։ Իսկ եթե ժամապահը քնած է, ով ուզես, ինչ ուզես, անում է։
Մեծամտությունը գայթակղություն է, որը միշտ ինձ հետ է․ առիթները շատ են, քանի որ ես անտանելիորեն շնորհաշատ, անդիմադրելիորեն հմայիչ, զարմանալիորեն հաջողակ, մի խոսքով՝ շշմելու անձնավորություն եմ։ Այդուհանդերձ, մեծամտությունը հաղթահարելուն ինձ օգնում է ինքնաճանաչողությունը՝ մի կողմից, երբ հասկանում ես, թե իրականում ինչ գարշելի ու ստոր բաներ են բնակվում քո մեջ, եւ մյուս կողմից՝ ամենայն բարձրյալի ու կատարյալի ճանաչողությունը, որը քեզ իջեցնում եւ դնում է քո ճիշտ տեղը։ Սա, կարծես, երբեք չընդհատվող կռիվ է՝ փոփոխական հաջողություններով։
Այս երգն անպատասխան սիրո մասին է, երբ տղան սիրահարվում է եւ աղվեսի նման, որի դունչը չի հասնում խաղողին, միանգամից ասում է, որ նրանք խելք չունեն, որ իր նման տղուն չեն հավանում։
Դե ի՞նչ պետք է անեի։ Անում էի այն, ինչ կաներ յուրաքանչյուր երիտասարդ։ Երիտասարդությունը հենց դրանով է գեղեցիկ. սիրտը գերիշխում է, սիրահարվում ես, սիրում ես, նվաճում ես։ Կարծում եմ՝ երիտասարդները պետք է օգտվեն այդ բոլոր բարիքներից։
Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի