Ալժիրի Այն Սեֆրա քաղաքից ոչ հեռու եղանակային արտասովոր երեւույթ է գրանցվել։ Ձյունը ծածկել է անապատը, իսկ Սաուդյան Արաբիայի հյուսիս-արեւմուտքում ուղտերն ու ոչխարները սառցակալել են։ Երեւույթը լուսանկարել եւ հրապարակել է Կարիմ Բուչետատան:
Ինչպես նշում է The Sun պարբերականը, տարվա շոգ եղանակին անապատում օդի ջերմաստիճանը երբեմն լինում է +50°C-ից բարձր։ Հունվարին՝ Սաուդյան Արաբիայի ամենացուրտ ամսին, օդի միջին ջերմաստիճանը երբեմն լինում է 20,2°, իսկ այս տարի իջել է մինչեւ -3:
Հունվարի 10-ին լեռնաբնակներին ցնցել էր ձնամրրիկը: Ձյուն էր տեղացել նաեւ Լիբիայում, Սիրիայում եւ Իրանում: