Արցախի դատախազությունից հայտնել են, որ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանցիները երեկ` 17։00-ի սահմանում, թիրախավորել ու հրազենային կրակոցներ են արձակել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ։
Արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակարաններից մեկի պատուհանը եւ թափանցել ներս:
Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք եւ փաստագրել հանցագործության հետեւանքներն ու ամրագրել ապացույցները։ Դատախազությունը դեպքի մասին հաղորդել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաեւ փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։